Հայաստան
ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվել է 5230 խախտում
Բացի այդ, 20 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Հայտնաբերվել է 2007 թվականից հետախուզման մեջ գտնվող հրազեն
Ստեփանավանի բնակիչը իրավապահներին է ներկայացրել խնդրո առարկա որսորդական ողորկափող հրացանը: Հետագա ստուգմամբ պարզվել է, որ հրացանը դեռևս 2007 թվականին հարուցված քրեական գործով հետախուզման մեջ է:

Ռումբի ահազանգ՝ Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատներում
Հուլիսի 4-ին, ժամը 17։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատներում պայթուցիկ սարք է տեղադրված:

Քննարկում՝ Երևանում ճարտարագիտական նորագույն լուծումներով մետրոյի նոր կայարանի կառուցման մասին
Օրերս ընդունել եմ «Մոսմետրոստրոյ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Ժուկովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում էր ծանոթանալու մեր տրանսպորտային ենթակառուցվածքներին՝ հետագա համագործակցությունը կառուցելու նպատակով։
Միքայելյանը հրաժարվել է. ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Սերգեյ Չիչոյանը
Բանն այն է, որ ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ այսօր՝ հուլիսի 4-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել քվեարկություն, որի արդյունքներով Խորհրդի նախագահ չի ընտրվել: