Հայաստան
ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված տուգանքի չափը կնվազի 4 անգամ
Ներկայում այս կարգավորումներով ՃՈ-ն տարվա մեջ 20 անգամ կարող է 5000-ական դրամի չափով տուգանք սահմանել այն անձանց նկատմամբ, ովքեր ունեն տրանսպորտային միջոց, սակայն չեն կնքել ԱՊՊԱ պայմանագիր:

Առաջարկվել է ընդլայնել պարզեցված կարգով քաղաքացիություն ստացող անձանց շրջանակը
Առաջարկվող փոփոխություններով և լրացումներով կապահովվի նաև «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը:

Պայթյունից վնասվել են բանկի մոտ կայանած մեքենաները և հարակից շինությունը. նոր մանրամասներ
Բանկի մասնաճյուղի արխիվային սենյակում այրվել են փաստաթղթեր (մոտ 4 խմ), վնասվել սրահում գտնվող հաճախորդների սպասարկման պատուհանները, դուռը, ներսենյակային պատը (մոտ 30 քմ), բանկի մոտակայքում կայանած «Mazda», «Opel» և երկու «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները, հարակից տարածքում գտնվող ավիատոմսերի սրահի պատուհանը։

Ձերբակալվել են «օրենքով գողեր»
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մինչդտական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի 2022թ. հուլիսի 6-ի որոշումներով քրեական ենթամշակույթի հանցակազմերով քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ, որոնցից 3-ը՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձինք են, այդ թվում 2-ը՝ այսպես կոչված, «օրենքով գող»:
Իշխանական պատգամավորները մի շարք հանդիպումներ են ունեցել Բունդեսթագի ներկայացուցիչների հետ
ՀՀ Աժ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորների Բեռլին այցի շրջանակում իշխանական պատգամավորները մի շարք հանդիպումներ են ունեցել Բունդեսթագի ներկայացուցիչների հետ։