Հայաստան
Հանցագործությունների թիվն աճել է
Այս տարվա հունվար-մայիս ամիսներին աճել է գրանցված հանցագործությունների թիվը։ Ըստ վիճակագրական կոմիտեի՝ հանցագործություններն ավելացել են 2361-ով։ Ավելացել են և՛ առանձնապես ծանր, և՛ ծանր, և՛ ոչ մեծ ծանրության հանցագործությունները, իսկ ահա միջին ծանրության հանցագործությունների թվով ունենք նվազում։

Քննարկվել են 2023թ. պետբյուջեի տնտեսական բնագավառի բյուջետային ծրագրերը
ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հուլիսի 15-ի համատեղ նիստում՝ Բաբկեն Թունյանի և Գևորգ Պապոյանի նախագահությամբ, քննարկվել են տնտեսության ոլորտի 2023 թ. նախնական բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները:

Dimord.am կայքում ավարտական վկայականները հնարավոր կլինի ներբեռնել հուլիսի 20-26-ը
Այն դիմորդներն էլ, որոնք տեխնիկական խնդիրների պատճառով չեն կարողանա կրթության ավարտական փաստաթղթերը ներբեռնել համակարգ, կարող են դրանք առձեռն ներկայացնել բուհ:

Արագածոտնի մարզում ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել
Հուլիսի 15-ին ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները, համագործակցելով Արագածոտնի մարզի ճանապարհային ոստիկանների հետ, բաժնի սպասարկման տարածքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։
Հուլիսի 16֊ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն
Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի կհանդիպեն։