Հայաստան
Օդի ջերմաստիճանն այսօր կհասնի +42 աստիճանի, սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։

ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պատվիրակությունը շարունակել է ճանաչողական այցն Արմավիրի մարզում
Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի հետ ձևավորվող հարաբերությունների տիրույթում առանձնակի ուշադրություն կդարձնեն այդ հանգամանքին և կնպաստեն կրթական ծրագրերի զարգացմանը:

21-ամյա քաղաքացին գետանցման միջոցով տեղափոխվել է անվտանգ տարածք
Փրկարարները Ռ. Վ.-ին (ծնված 2001 թ.) մոտեցրել են հրշեջ-ավտոմեքենային (մոտ 300 մետր), այնուհետև իրականացրել գետանցում և մոտեցրել շտապօգնության մեքենային։
Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հետախուզվողը բերման է ենթարկվել
2020թ. դեկտեմբերի 28-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի մեղադրանքով: