Հայաստան
Քննարկվել են հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի նիստի կազմակերպման հարցեր
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Նորա Արիսյանին։

Հայկ Մամիջանյանը պաշտոնական նամակով դիմելու է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակին
Նամակի վերաբերյալ տեղեկացնելու եմ նաև ԱՊՀ, ԵԽ և Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովների նախագահներին, Եվրոպական խորհրդարանի նախագահին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ՀՀ դեսպաններին։

Ստեփանակերտը պետք է ավելի համարձակ գտնվի՝ գիտակցելով իր պատասխանատվությունը
Գործընթացում Արցախի սուբյեկտայնությունը վերադարձնելու այլ՝ առավել հարմար պահ և հնարավորություն դժվար գտնվի։

Ջրվեժում մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 2022թ. հուլիսի 16-ին՝ ժամը 15:40-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի վերջնամասում գտնվող գերեզմանատան մոտակայքում տեղի ունեցած ավտովթար-վրաերթի հանգամանքները պարզելու համար:
Զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է համածառայակիցը
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Արմենի Մանուկյանի մահվան դեպքի մի շարք հանգամանքներ, ձերբակալվել է վերջինիս համածառայակիցը: