Հայաստան
Շարունակվում են ՄԻՊ-ի մշտադիտարկման այցերը Տավուշի մարզում
Շարունակվում են Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ մեկնարկած մշտադիտարկման այցերը Տավուշի մարզում: Առաջին օրն այցեր են իրականացվել Տավուշի մարզի Ազատամուտ, Բաղանիս, Կիրանց և Ոսկեպար սահմանամերձ գյուղերում։

ՍԱՏՄ-ն կասեցրել է պահածոների արտադրամասի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Կիմ Բաղդասարյանին պատկանող պահածոների (կարմիր բազուկի պահածոյացում) արտադրամասում (Սյունիքի մարզ, գ. Վերիշեն):

Նոր նշանակումներ՝ Քննչական կոմիտեում
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Մարտիրոս Վալերիի Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետի պաշտոնից:

Հայաստանում ծառայությունների ոլորտում 26,9 տոկոս աճ է գրանցվել
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում ներքին առևտրաշրջանառությունը կազմել է ավելի քան 1,8 տրլն դրամ, ինչը 10,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Հայաստանը ի սկզբանե հրաժարվել է Զանգեզուրի միջանցքի մասին հարց քննարկել. Աղաջանյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Էդուարդ Աղաջանյանը ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի կողմից բազմիցս նշվել է, որ Զանգեզուրի միջանցքի տրամաբանությունը որևէ կերպ ընդունելի չէ Հայաստանի համար։