Հայաստան
Դիմում եմ Ազգային ժողովի նախագահին. հայրենիքը ոչ ՔՊ-ական է, ոչ՝ ՀՅԴ-ական
Արցախցի խորհրդարանականը, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ է, Հայաստանի հետ օրվա հարաբերությունները գնահատում է «ճապաղ» և հորդորում պատճառը փնտրել Երևանում:

Մանկավարժի որակավորում չունեցող, սակայն 30 կրեդիտ ստացած անձինք կարող են դասավանդել դպրոցում
ՀՀ բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերում, ինչպես նաև քաղաքային համայնքների որոշ դպրոցներում առկա են ուսուցիչների թափուր հաստիքներ, և առարկաների դասավանդման անհնարինության արդյունքում խախտվում է երեխաների կրթության իրավունքը:

Պետական դավաճանություն կատարելու դեպքերով 5 քրեական գործ է հարուցվել
Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում պետական դավաճանության և լրտեսության դեպքերի առթիվ հարուցված քրեական վարույթների նկատմամբ հանրային լայն շրջանակների հետաքրքրությունը հաշվի առնելով՝ տեղեկացվում է, որ վարույթներից չորսով 2022 թվականի հուլիս ամսին կազմվել են եզրափակիչ դատավարական ակտեր և կալանքի տակ գտնվող չորս անձանց մասով քրեական վարույթները մեղադրական եզրակացություններով հանձնվել են դատարան։

ՀՀ նախագահը Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Իգնացիո Կասիսին երկրի Ազգային տոնի առթիվ:
Ոստիկանությունում կատարվել է 412 ծառայողական քննություն
2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 412 ծառայողական քննություն և ուսումնասիրություն։