Հայաստան
Արարատ Միրզոյանն ընդունել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրուշկոյին
Օգոստոսի 1-ին, Երևանում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Պարույր Հովհաննիսյանի և Վահե Գևորգյանի ու ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոյի գլխավորությամբ կայացել են եվրոպական տարածաշրջանում գործող միջազգային կառույցների թեմայով հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ:

«Cyprus Airways»-ը ծրագրում է դեպի Հայաստան թռիչքներ իրականացնել
Հունական «Aegean Airlines»-ն էլ առաջարկում է թռիչք Լառնակայի ու Երևանի միջև՝ Հունաստանում մեկ կանգառի հնարավորությամբ:

Վարչապետը հանդիպել է ճանապարհը փակած գյուղացիներին
Բեռնատար ունեցող գյուղացիներն այսօր փակել են Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհը՝ դժգոհելով գազաբալոնների լիցենզավորման համակարգի դեմ։ Ըստ նրանց՝ ցորենը դաշտում է մնացել ու գազալցակայաններում հրաժարվում են լիցքավորել բեռնատարները՝ պատճառաբանելով, թե թե գազաբալոններն ստուգված լինելու մասին վկայագիր չունեն մարդիկ։

Կրակոցներ մայրաքաղաքի կենտրոնում. խուլիգանություն կատարողը հայտնաբերվել է
Վեճի ընթացքում 43-ամյա տղամարդը դեռ չպարզված հրազենից կրակել է մյուսների ուղղությամբ, ինչին ի պատասխան կրակել է նաև Աբովյան փողոցի բնակիչ, 22-ամյա երիտասարդը, նույնպես դեռ չպարզված հրազենից: Բացի այդ, երկու հոգի փայտե մահակներով վնասել են վեճի մասնակիցներից մեկի «ԲՄՎ» մակնիշի մեքենան:
Մեկ շաբաթում ինքնասպանության փորձի 16 դեպք է արձանագրվել
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: