Հայաստան
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի Հանրապետության դեսպանին
2022թ. օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:

ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը վարչապետի որոշմամբ ազատվել է պաշտոնից
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Աշոտ Շահբազյանն ազատվել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից:

Սևանա լիճ թափվող գետերը աղտոտված են կենսածին նյութերով. ՇՄՆ
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը Սևանի ջրավազանային կառավարման տարածքում ջրի որակի մոնիթորինգն իրականացնում է Ձկնագետ, Մասրիկ, Կարճաղբյուր, Վարդենիս, Մարտունի, Արգիճի, Ծակքար, Շողվագ և Գավառագետ գետերում:

ՃՏՊ Երևանի Նաիրի Զարյան փողոցում․ կա 1 զոհ և 1 տուժած
Օգոստոսի 9-ին, ժամը 13։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրի Զարյան փողոցում՝ Արաբկիրի թաղապետարանի վարչական շենքի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Պարզվում են 3 անձի մահվան պատճառ դարձած ՃՏՊ-ի հանգամանքները
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են վարութային և քննչական անհետաձգելի գործողություններ՝ երեք անձի մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: