Հայաստան
Խաչատուր Քոքոբելյանի հորը առևանգած ՀՅԴ-ական Սուրեն Մանուկյանը և Արմեն Քամալյանը կալանավորվել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 37-ամյա տղամարդը, իր մտերիմ 25-ամյա երիտասարդի և մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնություն ձեռք բերելով 83-ամյա տղամարդուն առևանգելու շուրջ, 2022թ. հուլիսի 27-ին՝ վաղ առավոտյան, դիմակավորված դարանակալել և «Opel» մակնիշի ավտոմեքենայի մեջ սպասել են 83-ամյա տղսմարդուն: Ժամը 07:00-ի սահմաններում, երբ վերջինս դուրս է եկել իր տան բակից, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք, ֆիզիկական ուժ գործադրելով, նրա կամքին հակառակ նստեցրել են վերջինիս նշված ավտոմեքենան, փակել աչքերն ու բերանը և դուրս բերել գյուղից:

Յուրի Վորոբյովը ցավակցել է Հակոբ Արշակյանին առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը ցավակցական նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանին

Նոր միջանցքի պահպանությունը իրականացնելու են ՌԴ խաղաղապահները. Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 15-ին ընդունել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության մի խումբ անդամների:

ՀՀ-ում պատվաստումային գործընթացը շարունակվում է
Օգոստոսի 14-ի դրությամբ կատարվել է 2 236 530 պատվաստում։
Ռուսական կայքը «Սուրմալուի» պայթյունի մասին պայթյունից 2 ժամ առաջ չի հայտնել․ տարածված տեղեկությունը կեղծ է. Fip.am
Պատահարից ժամեր անց համացանցում տեղեկություն տարածվեց, թե ռուսական Life.ru կայքը պայթյունի մասին հրապարակում է կատարել պայթյունից դեռ 2 ժամ առաջ