Հայաստան
Արցախում օգոստոսի 17-18-ը սուգ է հայտարարվել` ի հիշատակ Սուրմալուի պայթյունի հետևանքով զոհվածների
Արցախի Հանրապետության պետական բոլոր գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին հանձնարարվել է Արցախի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում Արցախի Հանրապետության ներկայացուցչություններում սգո օրը խոնարհել Արցախի Հանրապետության պետական դրոշը:

«Սուրմալու»-ի պայթյունից հետո օդում փոշու, ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունը նորմայից բարձր է
Ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) 4.6 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 2.6 անգամ։

«Մինչև 4 տոննա պայթուցիկ նյութեր են եղել շենքում»․ ԱԻ նախարար
Ներկա պահին շենքի ներսում շենքում հրավտանգ նյութեր չկան։ Մարումն արդեն կա, անգամ քամուց օրվա ընթացքում հրդեհի նշույլ չի եղել։
Կնշանակվի դատապայթյունատեխնոլոգիական փորձաքննություն, կհարցաքննվեն տոնավաճառի տնօրինության ներկայացուցիչները
Երևան քաղաքի դատախազի կողմից խնդիր է դրվել նշանակելու նաև դատապայթյունատեխնոլոգիական փորձաքննություն: Քննության առարկա են բոլոր վարկածները:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետին
Գովասանքի խոսքեր ենք ուղղում նրանց, ովքեր խիզախորեն աշխատում են հնարավոր ողջ մնացածներին փրկելու համար: