Հայաստան
Վարչապետի որոշմամբ՝ աշխատանքից ազատվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նարինե Ավագյանն ազատվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից:

Երևանում ԱՄԷ դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնի զոհերի կապակցությամբ
Երևանում ԱՄԷ դեսպանությունն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով 16 մարդու մահվան կապակցությամբ։

Երեք նոր մաքսային գոտի՝ հայ ադրբեջանական սահմանին. ՊԵԿ նախագիծ
ՀՀ Կառավարությունը որոշել է հայ ադրբեջանական սահմանին՝ Արարատյան մաքսատուն-վարչության Սոթքի մաքսային կետ-բաժնի, Երասխի մաքսային կետ-բաժնի, Հարավային մաքսատուն-վարչության Քարահունջի մաքսային կետ-բաժնի տարածքներում սահմանել մաքսային հսկողության գոտի։

Մաքսային ծառայության համազգեստը կփոխվի
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության բարեփոխումների համատեքստում մաքսային ծառայության համազգեստի նոր ձև կհաստատվի։
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հայկ Հարոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետ՝ ազատվելով ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնից: