Հայաստան
ՀՀ մի շարք տարածաշրջաններում բուք է, Լարսը փակ է
Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Կոտայքի, Լոռու, Շիրակի մարզերում, Ճամբարակ, Գավառ, Քաջարան, Գորիս, Դիլիջան, Ջերմուկ, Վայք քաղաքներում, Աշտարակի, Ապարանի և Թալինի տարածաշրջաններում, Ելփին-Չիվա ավտոճանապարհին տեղում է ձյուն։
Քննարկվել են Լոնդոնի և Հայաստանի միջև հնարավոր համագործակցության հեռանկարները
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է Լոնդոն Սիթիի քաղաքապետ Նիկոլաս Լիոնսի հետ։
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված
Փետրվարի 2-ին, ժամը 16:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավանի ամառանոցներում՝ լճի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել դեպի ձորը, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նիդերլանդների ԱԳՆ-ն ուղիներ է փնտրում Լաչինի միջանցքը վերաբացելու համար
Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի հաղորդմամբ՝ ԱԳ նախարարն ընդգծել է է, որ Լաչինի միջանցքը Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միակ ուղին է։
Ոստիկանությունը հորդորում է բարձրադիր շրջանների ճանապարհներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում
ՀՀ ոստիկանությունը վարորդներին զգուշացնում է, որ առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են դարձել հանրապետության բարձրադիր շրջանների ճանապարհները: