Հայաստան
Սերժ Սարգսյանը հանդես է եկել իր պաշտոնավարման տարիների արտաքին քաղաքականության վերաբերյալ բանախոսությամբ
Փետրվարի 6–ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել «ՀՀ արտաքին քաղաքականությունն ու անվտանգության ճարտարապետությունը 2008–2018 թվականներին» թեմայով բանախոսությամբ։
Այս տարի 20 վթարավտանգ կետերում կիրականացվեն երթևեկության անվտանգության բարելավման միջոցառումներ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհային միջոցներով 2023 թվականին կշարունակի Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրը, որի շրջանակներում կիրականացվեն 20 վթարավտանգ կետերի բարելավման աշխատանքներ։
Աբովյանում 26-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5 հոգու, որից երկուսը՝ երեխաներ
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Խորեն Կարապետյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի և Կոտայքի խճուղու խաչմերուկում, Աբովյանի զինկոմիսարիատի հարևանությամբ վրաերթի է ենթարկել 5 հոգու։
Կաթողիկոսը Թուրքիայի երկրաշարժի կապակցությամբ ցավակցել է Պոլսո Հայոց պատրիարքին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Պոլսո Հայոց պատրիարք Տ. Սահակ Բ. Մաշալյանին:
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Կրթության տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարին
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Կրթության տեսչական մարմնի աշխատակազմին է ներկայացրել մարմնի նորանշանակ ղեկավար Վաղարշակ Մատիկյանին: