Հայաստան
Կաթողիկոսը Թուրքիայի երկրաշարժի կապակցությամբ ցավակցել է Պոլսո Հայոց պատրիարքին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Պոլսո Հայոց պատրիարք Տ. Սահակ Բ. Մաշալյանին:
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Կրթության տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարին
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Կրթության տեսչական մարմնի աշխատակազմին է ներկայացրել մարմնի նորանշանակ ղեկավար Վաղարշակ Մատիկյանին:
Սարգիս Խանդանյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
Այսօր մեկնարկած ԱԺ նստաշրջանում կքննարկվի նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը։
«Սեյրան Օհանյանը վատառողջ է». Խամոյան
Ագնեսա Խամոյանը տեղեկացրել է, որ Սեյրան Օհանյանը մի քանի օր է՝ վատառողջ է և այս պահին էլ գտնվում է վերականգնման փուլում։
Դատախազությունն ակնկալում է օտարված գույքը վերադարձնել ազգային հարստության բալանս
Դատախազը նաև նշեց, որ վարույթներում կարող են լինել նաև փողերի լվացման դեպքեր և նման պարագայում այդ գումարը ենթակա է բռնագանձման։