Հայաստան
Տեղեկացված կլինեք՝ առաջին հրավիրյալն ով է լինելու. Քոչարյանը 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի գործունեության մասին
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի հետագա աշխատանքների վերաբերյալ առաջիկայում նոր որոշում կլինի։
Հրազդան-Մեղրաձոր ճանապարհին մեքենան ընկել է գետը
Փետրվարի 7-ին, ժամը 12:35-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Մեղրաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ամանորին պատշգամբից կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ 2022 թ. դեկտեմբերի 31-ի ժամը 23.00-ից ժամը 00.00-ն ընկած ժամանակահատվածում Մինսկի փողոցի շենքերից մեկի 22-ամյա բնակիչը պատշգամբից կրակոցներ է արձակել:
Շատ վճռական և հաստատակամ ենք խաղաղության օրակարգին. Արարատ Միրզոյան
Փետրվարի 7-ին աշխատանքային այցով Բեռլինում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ, որի արդյունքներով Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթում նախարար Միրզոյանը, մասնավորապես, ասել է.
Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ
Վեհափառ Հայրապետն իր աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, ընդգծել, որ ամենօրյա աղոթքներից զատ կաթողիկոսարանը շարունակում է ջանքեր գործադրել արցախահայությանը սատար կանգնելու համար. տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։