Հայաստան
Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում է. անցկացվում է փակ քննարկում
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում է։ Հիշեցնենք՝ ԱԺ փակ նիստում նախատեսված է քննարկել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները։
«Եկել է ժամանակը նրան ազգային հերոսի կոչումից զրկելու և այդ ինստիտուտը վերանայելու». Ալեն Սիմոնյանը՝ Անդրանիկ Փիլոյանի մասին
ԱԺ նախագահը հայտարարել է, թե եկել է ժամանակը, որ ԱԻ նախկին նախարար, այժմ կոռուպցիոն սկանդալի գործով մեղադրվող Անդրանիկ Փիլոյանը դատավճռի դեպքում զրկվի ազգային հերոսի կոչումից։
241 երկրաշարժ վերջին 48 ժամում
Տվյալները ներկայացնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Բանկոմատը պայթեցնել փորձողների խումբը ձերբակալվել է
Բազմիցս տեղեկացրել ենք, որ բանկոմատների մեջ տեղադրված է հատուկ սարքավորում, և բանկոմատի վրա տեխնիկական ներգործության դեպքում թղթադրամների վրա ներկանյութ է լցվում՝ դրանք դարձնելով ոչ պիտանի։ Եվ նույնիսկ գողությունը հաջողությամբ ավարտին հասցնելու պարագայում կանխիկ գումարը կդառնա անպիտան:
«Վստահ չեմ, որ այդ հնարավորությունը կա». Ալեն Սիմոնյանը՝ Լավրովի հայտարարությունների մասին
ԱԺ նախագահը խոսել է Լաչինի փակ միջանցքի մասին։ Հարցին՝ հույս կա՞, որ այն կբացվի, նա նշել է. «Չպետք է թույլ տալ, որ դա դառնա սովորական երևույթ։ Աշխարհի համար դա չի կարող և չի մնալու սովորական․ մենք հետամուտ ենք լինելու։ Աշխարհում կա կոնսենսուս – 1 կամ 2 կարծիք, որ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի, և դրա պատասխանատուներն են Ադրբեջանն ու ՌԴ-ն։ Մենք շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատել»։