Հայաստան
Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ
Վեհափառ Հայրապետն իր աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, ընդգծել, որ ամենօրյա աղոթքներից զատ կաթողիկոսարանը շարունակում է ջանքեր գործադրել արցախահայությանը սատար կանգնելու համար. տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Մասնակի վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
Մասնակի վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը երեկ արգելափակվել էր Ադրբեջանի կողմից:
Կաթողիկոսը Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի խնդրին
Իր հերթին նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծեց, որ պատվիրակության այցը Հայաստան նաև նպատակ է հետապնդում, ըստ ամենայնի, ծանոթանալու տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և իրենց նպաստը բերելու խնդրի խաղաղ կարգավորմանը։
ԱԺ-ում կրքերը թեժացան
ԱԺ հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ելույթի վերջում կրքերը թեժացան, ու փոքր լեզվակռիվ եղավ նրա ու ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի միջև։
Լույս է տեսել «Նրանց ժամանակը. բուժաշխատողները արցախյան պատերազմում. 1991-1994» աշխատությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» ծրագրի շրջանակում լույս է տեսել «Նրանց ժամանակը. բուժաշխատողները արցախյան պատերազմում. 1991-1994» աշխատությունը: