Հայաստան
Բրյուսովի ուսանողները դասադուլ են հայտարարել
Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։
Արմավիրում բացահայտվել է առանց ընդերքօգտագործման թույլտվության ավազի արդյունահանման դեպք
ՀՀ պետական եկամուտների կեմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարը: Oրերս բացահայտվել է առանց ընդերքօգտագործման թույլտվության ավազի արդյունահանում իրականացնելու դեպք։
ԱԻ նախարարը մեկնել է արձակուրդ
ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը կմեկնի արձակուրդ. այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի որոշումից։
Հանրապետական նշանակության ավտոճանապարհներին կատարվում են ուսումնասիրություններ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի միջին նորոգման ծրագրերի կառավարման բաժնի աշխատակիցներն այս օրերին մի շարք միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին կատարում են ուսումնասիրություններ՝ պարզելու ճանապարհահատվածների պատվածքի առկա վիճակը։
Բերդկունքի զորամասը վաճառել են Կիպրոսի քաղաքացուն
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից 2022 թվականին կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Պաշտպանության նախարարությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Գեղարքունիքի մարզի Բերդկունք համայնքում գտնվող զորամասը (զորանոցը՝ 1878.3 մ2, պահակատունը, շտաբը, էլեկտրական ենթակայանը, կաթսայատունը, պոմպակայանը՝ 370.1 մ2 մակերեսով և հատուկ նշանակության 1.9 հա հողամասը) 2012 թվականի նոյեմբերի 30-ին առուվաճառքի պայմանագրով օտարվել է ՌԴ քաղաքացի Գ.Վ.-ին: