Հայաստան
23 հարկ վճարող թույլ է տվել «անկանխիկի մասին» օրենքի խախտում․ առաջադրվել է 8.5 մլն դրամի չափով տուգանք. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. փետրվար ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:
Խստացվում է բուժհաստատությունների և դեղատների լիցենզավորման կարգը
Բժշկական կենտրոններն ու դեղատները կլիցենզավորվեն հինգ տարի ժամկետով. առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրել է «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը՝ հավելելով, որ նախկինում բուժմիավորումներն ու դեղատները լիցենզավորվել են անժամկետ։
Լարսի ճանապարհը բաց է
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Արծվանիստում հայր ու որդի հայհոյել են պարեկներին, քաշքշել
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում պարզվում են պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործողությանը միջամտելու հերթական դեպքի հանգամանքները:
«Դեռ շատ ճանապարհ ունենք՝ բավարարելու առողջապահական կարիքները». Ավանեսյան
Ավանեսյանը նշեց, թե 2022թ առանձնանում է հեռանկարային ծրագրերի վրա աշխատելու ուղղությամբ. «Մի կողմից պետք էր ամեն ինչ անել՝ կրիզիսային իրավիճակներում ճիշտ կազմակերպելու աշխատանքները, մյուս կողմից՝ պետք է իրականացնեինք կառավարության ծրագրով նախատեսված ռազմավարական աշխատանքները»։