Հայաստան
309 անձ դեռևս անհայտ կորած է համարվում. ԿԽՄԿ
Ավելի քան 1550 բանավոր, տեսաձայնային և գրավոր Կարմիր խաչի հաղորդագրություններ են փոխանցվել հակամարտության առնչությամբ ազատազրկվածների ընտանիքներին։
ՀՀ-ում ներդրումների ռեկորդային ցուցանիշ է ապահովվել
ՀՀ-ում 2022թ. ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1 տրլն 688 մլրդ դրամ. այս մասին ԱԺ-ում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Գորիսի «Նոր զանգերի» հարակից անտառում նորածնի դի է հայտնաբերվել
Մարտի 20-ին ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Նոր զանգեր» կոչվող տարածքին հարակից անտառում, նորածնի դի կա:
Արցախում տնտեսավարողները թույլատրելիից բարձր գնով վաճառքի դեպքում կզրկվեն պետական աջակցությունից
Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը իր ֆեյսբուքի էջով տեղեկացրել է, որ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք կիրականացնեն առավելագույն թույլատրելիից բարձր գնով վաճառք, ապա կզրկվեն պետական աջակցությունից։
Կայացել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռը
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանի կայացրած վճռով՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հաստատվել է կողմերի միջև հաշտության համաձայնագիր, որի արդյունքում պատասխանող Արթուր Մանուկյանի կողմից պետությանն է վերադարձվելու Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցին հարակից հողատարածքը, որի միջին շուկայական արժեքը կազմում է 81.962.500 ՀՀ դրամ. այս մասին հայտնել են ԲԴԽ-ից։