Հայաստան
Գերմանիայի դեսպանի հետ քննարկվել են իրավական փոխօգնության ոլորտների վերաբերյալ հարցեր
Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը` Հայաստանին մշտապես աջակցելու և տարբեր շրջաններում ցուցաբերվող աջակցության ու արդյունավետ գործընկերության համար:
Արցախը զգալի մասով անապատացրածների ենթակա լրատվամիջոցները տիեզերական աղմուկ-աղաղակ են բարձրացրել
Արցախում հազարավոր ընկուզենիներ ու հազարավոր հեկտար անտառներ հատվեցին, բնափայտը տեղափոխեցին Երևան, էնտեղից էլ՝ արտասահմաններում իրենց հիմնադրած անտիկվար կահույքի գործարաններ․ ոչ ոք բառ չասաց։
2021թ. սեպտեմբերին Հաղթանակ զբոսայգում ամուսնուն հրազենով վիրավորելու, իսկ կնոջը սպանելու գործով նախաքննությունն ավարտվել է
Նկատելով 31-ամյա տղամարդուն և նրա ընկերներին, Լ. Ա.-ն, իր հետ վերցնելով ապօրինի ձեռք բերած հրազենը, իջել է ավտոմեքենայից ու շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով շուրջ 15 կրակոց է արձակել երեք ընկերների հետ Վ. Մարգարյանի և նրա «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Արդյունքում Վ. Մարգարյանը, աջ ոտքի թաթին ստանալով վիրավորում, դիմել է փախուստի ու թաքնվել, իսկ կրակոցներից մեկը դիպել է հիշյալ ավտոմեքենայի սրահի հետնամասում գտնվող՝ վերջինիս կնոջ՝ Դիանա Դարբինյանի կրծքավանդակին, որի հետևանքով կինը տեղում մահացել է:
Սարգիս Խանդանյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի դեսպանին
Հանդիպման ավարտին քննարկվել են նաև առաջիկայում Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի` Հայաստան նախատեսվող այցին վերաբերող հարցեր:
Կաշառք ստացած ՃՈ տեսուչն ու նրան օժանդակած անձը կալանավորվել են
Քրեական վարույթի շրջանակում ՃՈ տեսուչ Է. Խ.-ն, ինչպես նաև Ս. Գ.-ն, Հ. Հ.-ն և դեպքին առնչվող մի շարք այլ անձինք ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: