Հայաստան
Նախարարը ծանոթացել է Գեղագիտության ազգային կենտրոնի շենքային պայմաններին և ենթակառուցվածքներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նախարարության ենթակայությամբ գործող Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն:
Գյումրի, Ճամբարակ, Գավառ, Ստեփանավան քաղաքներում տեղում է ձյուն
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Գնել Սանոսյանը տեղահանված անձանց խնդիրները քննարկել է ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ
Կողմերն անդրադարձել են նաև համայնքների հզորացման և համայնքային սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման անհրաժեշտությանը, այդ համատեքստում ընդգծելով գործողությունների համակարգման և դրանք առավել նպատակային ու արդյունավետ դարձնելու կարևորությունը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանին
Քննարկվել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հարցեր։
Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք․ ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը։