Հայաստան
Նախարարը ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցչին
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի նորանշանակ ներկայացուցիչ Կավիտա Բելանիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում փախստականների իրավական պաշտպանության, ապաստանի տրամադրման և համապատասխան դատական գործերի քննության վերաբերյալ հարցեր։
Բախվել են «Opel»-ն ու «BMW»-ն
Պարզվել է, որ Նորապատ-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Ա․ Հ․) և «BMW» (վարորդ՝ Ա․ Ն․) մակնիշների ավտոմեքենաները:
Վարչապետը Արտաշավան գյուղում ծանոթացել է մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտաշավան գյուղում ծանոթացել է մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին։
«Մենք գնահատում ենք Ռումինիայի արժեքավոր ներդրումը ԵՄ համապատասխան քննարկումներում». Միրզոյանը՝ Բոգդան Աուրեսկուին
Ապրիլի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուի հետ: Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված կազմով՝ երկու պատվիրակությունների մասնակցությամբ:
«Լեհաստանը նախատեսում է ԵՄ առաքելությունում դիտորդների ներգրավվածության ընդլայնում». ԱԺ նախագահը՝ Ռադոսլավ Ֆոգիելի
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 3-ին ընդունել է Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ռադոսլավ Ֆոգիելի գլխավորած պատվիրակությանը: