Հայաստան
Հերքում. Սերգեյ Մարտիրոսյանը զբաղվում է նաև Արցախում տեղակայված Ռուսական խաղաղապահ զորախմբի միջև համագործակցության հարցերով
ԱՀ Անվտանգության խորհրդի գրասենյակը հայտարարություն է տարածել «Արցախում ռուս խաղաղապահների հետ համագործակցության կենտրոնի ղեկավարը պաշտոնանկ է արվել» վերտառությամբ հոդվածի առնչությամբ։
Կբարելավվեն սահմանամերձ բնակավայրերում բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագրի իրականացման պայմանները
Արդյունքում՝ հնարավոր կլինի անխոչընդոտ իրականացնել ծրագիրը, որով նախատեսվում է ապահովել բնակարանային ապահովության խնդիր ունեցող ընտանիքների՝ ՀՀ սահմանամերձ համայնքներում բնակարանային պայմանների բարելավումը, մեծացնել սահմանամերձ գյուղական բնակավայրերի բնակության պահանջարկը, նպաստել սահմանամերձ համայնքների ժողովրդագրական կայունության և զարգացման ապահովմանը։
Բարձրաստիճան պատվիրակությունները Հայաստան են ժամանելու նաև փոխվարչապետների հրավերով
Ըստ փոխնախարարի՝ լիազորող նորմ է սահմանվել ՀՀ վարչապետի համար այն միջազգային կազմակերպությունների և այլ միջազգային կառույցների ցանկը սահմանելու մասին որոշման ընդունման նպատակով, որոնց բարձրաստիճան պատվիրակությունները ՀՀ են ժամանում ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, ՀՀ փոխվարչապետների և Արտաքին գործերի նախարարի հրավերով:
Կստեղծվի կամավորության պատմության ֆորմալ հաշվետվողականության որոշակի մեխանիզմ
Գործադիրի հավանության է արժանացել «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը:
2 մլրդ դրամը վերականգնելուց հետո «Նոր Զովք»-ի գործով կալանավորվածներն ազատ են արձակվել
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Նոր Զովք» ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական վարույթով նախաքննությունը։