Հայաստան
Հայաստանում նշվում է մայրության և գեղեցկության օրը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։ Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս.Պատարագ է մատուցվում և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ի՞նչ է սպասվում Հռոմի կոնվենցիային. «Ժողովուրդ»
Ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև միջադեպի պատճառ դարձած Հռոմի կանոնադրության շուրջ կրքերը չեն հանդարտվում:
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի
Քամին հարավարևմտյան է՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Պատգամավորի և կարտոֆիլ վաճառողի վիճաբանության գործը կկարճվի՞․ «Ժողովուրդ»
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս գործը կկարճվի, քանի որ այդպես է ցույց տալիս ընթացքը: Բանն այն է, որ կարտոֆիլ վաճառող Արթուր Հակոբյանը միջադեպից հետո որպես կասկածյալ ձերբակալվել էր ու կարճ ժամանակ անց ազատ արձակվել: