Հայաստան
Ուսումնասիրվել է հանրային ծառայությունների մատուցման լիտվական փորձը
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, ԱՆ գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը և նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը ՀՀ բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչների հետ Լիտվայի Հանրապետությունում մասնակցել են հանրային ծառայությունների մատուցման միջազգային լավագույն փորձի ուսումնասիրմանը՝ ԵՄ ԹԱՅԵՔՍ գործիքի կիրառման շրջանակում։
ԱԺ նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 24 հարց
Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և ապրիլի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
«Ուսանողական» այգու տարածքն օտարվել է իրավական նորմերին հակառակ
Երևան քաղաքի դատախազությունում, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում, ուսումնասիրվել է Երևան քաղաքի Տերյան 76 հասցեում տեղակայված անշարժ գույքի («Յանս» երաժշտական ակումբ և ռեստորան) կադաստրային գործը:
41-ամյա տղամարդը վնասվածք է պատճառել չորս երիտասարդի
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ
Ապրիլի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Նախարար Միրզոյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ և հաջողություն մաղթել կարևոր առաքելության իրականացման ընթացքում: