Հայաստան
Խեցգետնաբուծությանը պետական աջակցությունը կիրականացվի ծախսերի մասնակի փոխհատուցմամբ
Էկոնոմիկայի փոխնախարար Տերյանը նշել է, որ պետական աջակցությունն իրականացվելու է 2024-ից՝ ծախսերի մասնակի փոխհատուցմամբ
Նոր Նորքում Կասկադի մոտիվներով նոր այգի կկառուցվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ավինյանը տեղեկացրել է, որ բարեկարգվելու է սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շրջակա տարածքը. «Այս ծրագրերը, որ եկեղեցու հետ են կապված, Մայր Աթոռում քննարկել ենք վեհափառի հետ և իր համաձայնությունն ենք ստացել»,- ասել է նա։
«Երևանում խնդրահարույց վերելակների հարցը չորս տարվա ընթացքում կարողանալու ենք լուծել». Տիգրան Ավինյան
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կառավարության նիստում անդրադարձել է մայրաքաղաքում իրականացվող ներդրումային ծրագրերին։ Նա նշել է, որ Երևանը սուբվենցիոն ծրագրերի հնարավորությունից օգտվել չի կարող, և անհատական նախաձեռնություններով են լուծվում խնդիրները։
«Երևանը կառուցապատողի ու բնակչի միջև դառնում է միջնորդ». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է կառավարության չզեկուցվող հարցերի ցանկում ընդունված որոշմանը, որը վերաբերում է Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային շենքերի վերակառուցման ծրագրին։
Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները այցելել են Հյուսիս-հարավի՝ Սիսիան-Քաջարան հատված
Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի տրանսպորտի տնօրեն Հիդեակի Իվասակին, ԱԶԲ այլ ներկայացուցիչներ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի ղեկավար Արթուր Սանոյանի ուղեկցությամբ այցելել են Սյունիքի մարզ։