Հայաստան
ՀՀ-ն պատրաստ է ապահովել ադրբեջանցի մարզիկների անվտանգությունը
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ պատրաստ են ապահովել ինչպես մյուս, այնպես էլ ադրբեջանցի մարզիկների անվտանգությունը
Մովսես Գորգիսյանի անվան պուրակը ամբողջապես նոր լուսավորության համակարգ ունի
«Երքաղլույս» ՓԲ ընկերությունը ավարտին է հասցրել Շենգավիթ վարչական շրջանի Մովսես Գորգիսյանի անվան պուրակի արտաքին լուսավորության ցանցի վերակառուցման և արդիականացման աշխատանքները:
480 մլն դրամ՝ Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգման համար
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 480 մլն դրամ հատկացնել «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգում» միջոցառման իրականացմանը: Ըստ հիմնավորման՝ մետրոյի թունելներում տեղադրված հզոր օդափոխման համակարգը նվազեցնում է խոնավությունը թունելներում։
Ապրիլի 17-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կհայտարարվի զորակոչ
Կառավարությունն ընդունել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թ. ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում:
Հայկ Կոնջորյանը կոչ է արել միջազգային գործընկերներին մեծացնել Ադրբեջանի նկատմամբ ճնշումը
Կոչ եմ արել գործընկերներիս` գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը և մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը` զսպելու վերջինիս ագրեսիվ գործողությունները և կանխելու հնարավոր էսկալացիան մեր տարածաշրջանում»: