Հայաստան
Կարևորվել է Մոլդովայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչի նշանակման հարցը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մոլդովայի արտակարգ և լիազոր դեսպան Վալերիու Քիվերին (նստավայրը՝ Կիև): Ողջունելով նորանշանակ դեսպանին՝ Հանրապետության նախագահը շնորհավորել է նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում:
Շիրակում ավտոմեքենան ընկել է գետը
Ապրիլի 13-ին, ժամը 14:21-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան արգելափակվել է Թռչկանի ջրվեժի մոտակայքում՝ Չիչխան գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Շուշին Արցախի անբաժանելի մասն է թե՛ տարածքային, թե՛ մշակութային, տնտեսական, պատմական առումներով․ Արցախի ԱԳՆ
Արցախի ԱԳՆ-ն խստիվ դատապարտում է ապրիլի 8-ին Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպության անդամ երկրների ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով ազգային հանձնաժողովների պատվիրակության այցելությունն օկուպացված հայկական Շուշի։
Ընդգծվել է Արցախ փաստահավաք խումբ ուղարկելու անհրաժեշտությունը
Միջազգային հանրության հայտարարություններին և կոչերին Ադրբեջանը պատասխանում է շրջափակման խստացմամբ ու խաղաղ բնակչությանը նորանոր տառապանքներ հարուցող գործողություններով։
Արարատի մարզում ֆիզկուլտուրայի ուսուցիչը փրկել է ճոպանի վրա կախված 12-ամյա տղայի կյանքը
Պարզվել է նաև, որ ժամը 13:10-ի սահմաներում աշակերտը դպրոցի մարզադահլիճում, դասամիջոցի ժամանակ, պտուտակաձողի վրա ամրացված ճոպանով, ինչ որ գործողություններ է կատարել և պարանը փաթաթվել է տղայի պարանոցին, բարեբախտաբար, դպրոցի ֆիզկուլտուրայի դասատուն ու աշակերտները տարօրինակ ձայներ են լսել ու մտնելով դահլիճ երեխային հայտնաբերել են կախված։