Հայաստան
ԱԺ նախագահը մտահոգություն է հայտնել Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում Ադրբեջանի հետ Ղազախստանի համագործակցության վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 14-ին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ լիագումար նիստի շրջանակում Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաեւին:
Արշակ Հակոբյանին (Վովայի Արշակ) կալանավորման ժամկետը 3 ամսով երկարացվել է
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը մերժել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 5-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Արշակ Հակոբյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը և կալանքի տակ մնալու ժամկետը երկարացրել է ևս 3 ամսով։
Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն առանձնազրույց են ունեցել
ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում Միրզոյանն ու Լավրովն առանձնազրույց են ունեցել։
Սադրանքի նպատակը խաղաղ բանակցությունների ջանքերն ի չիք դարձնելն է. ԱԽ քարտուղարը՝ ամերիկացի համանախագահին
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին։
Հեյդար Ալիևի «ձմեռային օպերացիան». 4000 «անհայտ կորած» ադրբեջանցիների թեման Բաքուն նաև նախկինում է շրջանառել
Մամեդ Վելիմամեդովը փաստական նյութերի հիման վրա ուսումնասիրել է Հեյդար Ալիևի «ձմեռային օպերացիան» (1993թ․ դեկտեմբեր- 1994թ․ փետրվար) և ապացուցել, որ ադրբեջանական բանակը միայն Օմարի լեռնանցքում ավելի քան 2000 սպանված է թողել, երբ խուճապահար նահանջել է մի մասով դեպի Գյանջա, մյուսով՝ Դաշքեսան։