Հայաստան
Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի, Իրանի և Հնդկաստանի ԱԳՆ-ների միջև
Ապրիլի 20-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարությունների միջև եռակողմ ձևաչափով առաջին քաղաքական խորհրդակցությունները։
Հովիկ Աղազարյանը Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել է Թագուհի Թովմասյանին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու մասին։
«Ինչ-որ մարդիկ ստվերում բավարարված չէին այս ընթացքից». Անդրանիկ Քոչարյանն՝ ԱԺ միջադեպի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ի սկզբանե ասել էին խրամատների մասին, քոքերի մասին․․․ Այս ընթացքը ոչ մեկին ձեռք չի տալիս, որովհետև սա մեզ հնարավորություն էր տալիս համերաշխության միջավայր ստեղծել մեր երկրում»։
Մշակվելու է կարուսելների շահագործման կանոնների խստացման նորմատիվ ակտ
Այգիներում, զվարճանքի կենտրոններում ամենաակտիվն ամռան ամիսներն են և, սովորաբար, հենց ամռանն ընդառաջ էլ ստուգվում է կարուսելների անվտանգությունը։ Առաջացել է կարուսելների, զվարճահարմարանքների առանձին դետալների, այդ թվում՝ մետաղական կոնստուկցիաների առանձին դետալների մասնագիտացած փորձարկումների անհրաժեշտություն: Որոշում է կայացվել մշակել կանոնների առավել խստացման նորմատիվ ակտ, որի նպատակն է կարուսելների էլ ավելի անվտանգ շահագործումը:
«Մեզ ընդդիմության շարքերում իդիոտներ, դատարկ դհոլներ ու հաճախորդներ պետք չեն». Վիգեն Խաչատրյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Մենք շատ լավ տեսնում ենք՝ ինչ չենք անում, ինչը չի ստացվում, ինչու չի ստացվում։ Այդ առումով մենք ականջալուր ենք, թե դուք ինչ եք ասում»։