Հայաստան
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։
Սոցցանցից հեռացվել է Ժոնաթան Լաքոտի՝ Հայոց ցեղասպանության հիշատակի գրառումը
Ֆեյսբուք սոցիալական ցանցից հեռացվել է Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտի՝ Հայոց ցեղասպանության հիշատակի գրառումը:
Ֆրանսիայի Բլուա քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակ
Հուշատախտակը բացվել է տեղի հայ համայնքի ֆինանսավորմաբ և աջակցությամբ։ Բացման արարողության ներկա են եղել Բլուայի քաղաքապետը, ինչպես նաև քաղաքային իշխանության այլ պաշտոնատար անձինք։
«Անցակետի հետևանքով Շուշիի շրջանի 5 համայնք մնացել է լիակատար շրջափակման մեջ». Արցախի պետնախարար
Մինչ Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելը և ճանապարհը այդ հատվածում փակելը Մեծ Շեն համայնքից երեք անչափահաս երեխա, որոնցից մեկը երեք տարեկան, մեկնել էին քաղաք Գորիս և այժմ նրանք չեն կարողանում վերադառնալ ծնողների մոտ: Նույնպիսի իրավիճակ կա նաև Լիսագոր համայնքում՝ համայնքի մի քանի բնակիչներ մնացել են Հայաստանի Հանրապետությունում:
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան զոհեր և տուժածներ
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-21015» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս. Հ.-ն (ծնված 2002 թ․) տեղափոխվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ և գրանցվել է վերջինիս մահը: Փրկարարները վարորդներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են Թալին քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։