Հայաստան
Ապօրինի ծառահատում Դենդրոպարկում
Ըստ տվյալի` ապրիլի 8-ից 19-ն ընկած ժամանակահատվածում Սորաններ կոչվող դենդրոպարկի 61-ամյա տնօրենը մի բանվորի հատել է տվել 35 սոճի, մինչդեռ ոստիկանները դենդրոպարկի տարածքում ապրիլի 25-ին հայտնաբերել են սոճու 2,2 մետր երկարության և տարբեր տրամագծերի 129 գերան:
Անահիտ Ավանեսյանը Մոնղոլիայի և Բանգլադեշի առողջապահության նախարարների հետ քննարկել է ոլորտի զարգացման ուղիները
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հնդկաստանում ընթացող «AHCI 2023» 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Մոնղոլիայի և Բանգլադեշի առողջապահության նախարարների հետ։
Մհեր Սահակյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան
2023 թվականի ապրիլի 25-ին հսկող դատախազի կողմից հաստատվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մ.Ս.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնվել է դատարան:
Անահիտ Ավանեսյանն ու Մանսուխ Մանդավիան ընդգծել են հայ-հնդկական գործընկերային հարաբերությունների բարձր մակարդակը
Նյու Դելիում անցկացվող «Advantage Healthcare India 2023» գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հնդկաստանի Հանրապետության առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարար Մանսուխ Մանդավիայի հետ:
Ավստրիական զարգացման գործակալությունը նախատեսում է այս տարի գրասենյակ հիմնել Կապանում
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանը (նստավայրը՝ Թբիլիսի):