Հայաստան
Խորհրդանշական է, որ միապետի ծննդյան օրը Նիդերլանդներում նշվում է նաև որպես միասնության և համերաշխության օր
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Նիդերլանդների Թագավորության ազգային տոնի և թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրի ծննդյան տոնի առիթով ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին:
Ռուստամ Բադասյանը ներկայացրել է ՊԵԿ թվայնացված համակարգերի ձեռքբերումները հարկային վարչարարության ոլորտում
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունն, ապրիլի 27-ից 28-ը, Մոսկվայում մասնակցում է «Հարկային էկոհամակարգ. մարդիկ և տեխնոլոգիաներ» խորագրով միջազգային համաժողովին:
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատարին
Հանդիպման ընթացքում քննարկել ենք խաղաղապահ զորակազմի գործունեությանը, Արցախի ապաշրջափակմանը, Լաչինի միջանցքի ռեժիմի պահպանմանը, կենսական ենթակառուցվածքների բնականոն գործունեության երաշխավորմանը վերաբերող և այլ հարցեր:
Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրած անձանցից ևս մեկի գործն ուղարկվել է դատարան
Այնուհետև, Ա.Բ.-ն գնացել է Կ.Դեմիրճյան փողոց և, միանալով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ա. Մ.-ի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, փորձել է բռնություն գործադրել ԱԺ նախագահ Ա.Մ.-ի նկատմամբ, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներով, չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը:
Վարչապետը և Էյր Արաբիա ընկերության տնօրենը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները
Կողմերը քննարկել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող՝ Ֆլայ Արնա ավիաընկերության զարգացման հեռանկարները: