Հայաստան
Վարչապետին է ներկայացվել Տավուշի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Իջևան քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը:
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Քիշնևո՞ւմ
Գուցե քիշնևյան հանդիպման ժամանակ հնարավոր լինի բարձր մակարդակի երկխոսություն ունենալ, ինչպես հոկտեմբերի 6-ին Պրահայում եղավ։ Գործընթացն ընթացքի մեջ է, և այս պահին միջազգային հանրությունը կարող է ասել՝ որոնք են սկզբունքները, որն է իրավունքը, բայց նաև աջակցել հասուն գործընթացին, որը գոյություն ունի այս պահին»։
Վանաձորից Երևան տեղափոխվածը վերցրել էր վարորդի հեռախոսը և չվճարելով ուղեվարձը՝ հեռացել
Ըստ հաղորդման` նախորդ օրը, ցերեկվա ժամը չորսին, տաքսիստը Վանաձորից Երևան է տեղափոխել Գուրգեն ներկայացած մի անձի, որը մայրաքաղաքի Ազատության պողոտայում, զանգելու պատրվակով, վարորդից վերցրել է բջջային հեռախոսը, իջել մեքենայից և հեռացել անհայտ ուղղությամբ` խաբեությամբ տիրանալով հեռախոսին և չվճարելով 19 հազար դրամ ուղեվարձը:
Սեյրան Օհանյանի և ևս 12 անձի վերաբերյալ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան
2023 թվականի ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս.Օ.-ի և ևս 12 անձի վերաբերյալ քրեական վարույթը («Գաղտնի» նշագրմամբ) մեղադրական եզրակացությամբ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:
«Հայաստանը չի պատրաստվում ներգրավվել Լաչինի միջանցքի ռեժիմի վերաբերյալ նոր կարգավորման շուրջ քննարկման մեջ»․ նախարար
«Լաչինի միջանցքում սահմանակետերի վերաբերյալ ադրբեջանական կողմից հրապարակային պահանջներ կամ առաջարկներ (դժվար է տարբերակում անել) հնչել են, բայց ես կրկնում եմ այն, ինչ ասացի՝ չենք պատրաստվում ներգրավվել այդ առաջարկների քննարկման մեջ»։