Հայաստան
Օղակաձև զբոսայգում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 39-ամյա վայոցձորցին կալանավորվել է
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
ԱԺ նստաշրջանի օրակարգում կընդգրկվի 16 հարց
Մայիսի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 16 հարց:
Ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով կրակ է արձակվել տրակտորի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
Ապրիլի 28-ին ժամը 12:15-ին, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում Նախիջևանիկի համայնքի ղեկավար Սևակ Պետրոսյանից հաղորդում է ստացվել, որ նշված գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակել են քաղաքացու ուղղությամբ:
Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 13 բուժառու
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 13 անձ այսօր, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Եվրոպայի խորհուրդը կաջակցի Ոստիկանական գվարդիայի ձևավորմանը
Ապրիլի 28-ին Երևանում տրվեց Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի հանդիսավոր մեկնարկը, որի շրջանակներում բացման խոսքով հանդես եկավ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։