Հայաստան
Խարդախության և փաստաթղթեր կեղծելու համար հետախուզվողը Պրահայից տեղափոխվել է Հայաստան
Նա փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին:
Առաջին դասարանցիների հայտագրմանն ընդառաջ պարտադիր է կատարել տվյալների ստուգում stugum.emis.am կայքում
Մայիսի 2-ից մեկնարկել է 2022-23 ուստարում ՀՀ պետական հանրակրթական դպրոցների առաջին դասարան գնացող երեխաների ընդունելության հայտագրմանն ընդառաջ տվյալների ստուգման գործընթացը:
«Անում ենք ամեն ինչ, որ կայանա Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը». Եղոյան
«Մենք հիմա անում ենք ամեն ինչ, որ կայանա Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը։ Այսինքն, Ստեփանակերտը բանակցություններում հանդես գա որպես սուբյեկտ»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
«ԱԳ նախարարների հանդիպում պետք է լինի նաև Մոսկվայում». Ա․ Եղոյան
Խոսելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Վաշինգտոն այցի և այնտեղ Ադրբեջանի իր պաշտոնակցի հետ բանակցությունների տևողության մասին, Եղոյանն ասել է, թե դա կախված կլինի բանակցությունների բովանդակությունից. «Հնարավոր առավելագույնի սպասելիքներ ունենք»։
ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը
Մայիսի 2-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է սահմանել՝ ՀՀ ԿԲ կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 12.25%,