Հայաստան
Մարտական գործողությունների մասնակիցների ուսանող երեխաների և ամուսինների ուսման վարձը կփոխհատուցվի
ՀՀ կառավարության որոշմամբ, կփոխհատուցվի պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների 1 ուսումնական տարվա 1 կիսամյակի ուսման վարձը։
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Երևանում այսօր ցերեկը, մայիսի 5-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 7-9-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։
Մեքենաների գեղեցիկ համարանիշներն այսուհետ կվաճառվեն աճուրդով
Կառավարությունը հավանություն է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:
Սիմոնյանը վերահաստատել է Հայաստանի մոտեցումները Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ
ևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 4-ին Անկարայում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Օրլիչին:
Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպայակազմի հետ
Առանձնազրույցների ընթացքում նախարարն անդրադարձել է ԶՈՒ մարտունակության բարձրացմանն ու կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև սպաների ծառայությանն առնչվող մի շարք հարցերի: