Հայաստան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատերին հայտնաբերվել է 22 վնասվածք, սակայն մետաղական փամփուշտների հետքեր չեն եղել
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում 22 վնասվածք է հայտնաբերվել կրթահամալիրի պատերին և լուսամուտներին։ Դեպքի վայրում հրազենային կրակոցների, մետաղական փամփուշտների հետքեր չեն հայտնաբերվել։
Մեղրիի անցակետի արդիականացման և վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն 2023 թ. մայիս-հունիսին. պարզաբանում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Մայիսի 3-ին ԱԺ-ում Մեղրի մաքսակետի սանիտարական պայմանների պահպանման և անցակետի աշխատանքի վերաբերյալ բարձրացված խնդիրների առնչությամբ Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ Մեղրիի մաքսակետը գործում է շուրջօրյա ռեժիմով և առանց ընդմիջումների:
Անահիտ Ավանեսյանն ընդունել է Նիդեռլանդներից ժամանած փորձագետների թիմին
Նիդեռլանդներից ժամանած փորձագետների թիմը հանդիպել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ:
Արարատի և Կոտայքի մարզերում կստեղծվեն կրթահամալիրներ
Գործադիրը վերաբաշխում է կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2023 թ. պետբյուջեով հատկացված միջոցներում՝ 268,500.0 հազար դրամ ուղղելով ՀՀ Արարատի և Կոտայքի մարզերում կրթահամալիների ստեղծման և դպրոցների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը:
Հայաստանն արժևորում է տարածաշրջանային կապի և կայուն տրանսպորտային համակարգերի զարգացումը
Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի շրջանակում Անկարայում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԱԺ նախագահը ելույթ է ունեցել վեհաժողովի 30-ամյակին նվիրված խորհրդարանների նախագահների գագաթնաժողովում: Ելույթը ներկայացվում է ամբողջությամբ.