Հայաստան
Բացահայտվել է ՊՆ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպք
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Կ. Ա.-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի տեխնիկական մասի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը, կաշառք տվող Ա. Գ.-ի մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու համար Ա. Գ.-ից ստացել է 605.000 ՀՀ դրամ կաշառք:
Մարտին ՏԱՑ հավելաճը կազմել է 14 տոկոս
Ընթացիկ տարվա մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 14%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 10.9%:
Վլադիմիր Վարդանյանը հանդիպել է արգենտինացի իրավաբանների հետ
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մայիսի 5-ին հանդիպել է արգենտինացի իրավաբաններ Մարիա Լուսիանա Մինասյանի եւ Իռենե Մասսիմինոյի հետ:
Ճամբարակում պարեկային ծառայողների նկատմամբ բռնության կիրառման կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
Խոսակցության ընթացքում նույն փողոցում վարորդի և ուղևորի գլխավորությամբ մոտ 20-25 անձինք սկսել են քաշքշել պարեկային ծառոյողներին, տվել սեռական բնույթի հայհոյանքներ, նրանցից մեկը բռունցքով հարվածել է պարեկային ծառայողներից մեկի դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և դիմել փախուստի։
Կենտրոն վարչական շրջանում շարունակվում եմ գովազդային նյութերի ապամոնտաժման աշխատանքները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Կենտրոն վարչական շրջանում շարունակվում եմ առանց համապատասխան թույլտվության, օրենսդրության պահանջներին չհամապատասխանող գովազդային նյութերի ապամոնտաժման աշխատանքները: