Հայաստան
Ադրբեջանցիները կրակել են Ասկերանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ
Մայիսի 5-ին՝ ժամը 10:55-ին, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Վարդաձոր գյուղի վարչական տարածքում, Ա. Վահանյանը տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են իր ուղղությամբ: Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը։
«Վաշինգտոնը Մոսկվայից առաջ ընկավ․ սա լարված մրցապայքարի ցուցիչ է». Շահան Գանտահարյան
Նա գիտի, որ եթե չլինի երկու գլխավոր խաղացողների կոնսենսուս պայմանագիրը չի կայանա։
Վահան Քերոբյանն անդրադարձել է Գյումրու «չոր» նավահանգստի նախագծին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 5-ին այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ և հանդես եկել «Աշխատանքի արտադրողականությունը Հայաստանում» թեմայով դասախոսությամբ։
ՀՀ վարչապետը և Չեխիայի սենատի նախագահը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Չեխիայի սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ:
«Միայն ռեսուրսները բավարար չեն անվտանգությունն ապահովելու համար». Նիկոլ Փաշինյան
«ՀՀ-ն տնտեսական, ենթակառուցվածքային առումով զարգանում է։ Սա շատ կարևոր է նաև անվտանգության առումով, որովհետև անվտանգությունն ամենաթանկ գործերից մեկն է, դրա համար պետք են ռեսուրսներ»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չեխիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։