Հայաստան
Միշտ էլ լինելու են սադրանքներ, ուղղակի հարցն այն է, թե ինչ մակարդակի վրա են լինելու. Արմեն Խաչատրյան
Արմեն Խաչատրյանը նաև վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի կողմից սադրանքներ միշտ էլ լինելու են. «Միշտ էլ լինելու են սադրանքներ, ուղղակի հարցն այն է, թե սադրանքներն ինչ մակարդակի վրա են լինելու։ Որ սահմանում մեկ-երկու անգամ կրակում են մեր դիրքերի ուղղությամբ, դա ևս սադրանք է, և մենք ամեն րոպե պետք է պատրաստ լինենք ցանկացած սադրանքի»։
«Ես ուզում եմ խորիմաստ հարց». Գագիկ Ծառուկյան
Հակակոռուպցիոն դատարանում այսօր մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով քննությունը։ Ծառուկյանն ու Առուստամյանը մեղադրվում են 2017թ․ խորհրդարանական ընտրություններում ընտրողներին կաշառք բաժանելու մեջ: Խոսքը շուրջ 90 միլիոն դրամ ընտրակաշառքի մասին է։
Ինչու՞ է Երևան-Դուբայ-Երևան չվերթը վայրէջք կատարել Շիրազի օդանավակայանում
Քանի որ FLYONE ARMENIA ավիաընկերությունը դեռևս չի իրականացնում չվերթեր դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, և պայմանավորված ոչ աշխատանքային օրով, չվերթի շարունակության փաստաթղթային աշխատանքներն պահանջել են փոքր ինչ երկար ժամանակ։
Սասունցի Դավթի հրապարակի մոտ «Volkswagen Juke» է այրվել
Մայիսի 8-ին, ժամը 10։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասունցի Դավթի հրապարակի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
«Երկար մտածելու բան չկա». Տիգրան Ավինյանը՝ ինքնակամ շինությունների խնդրի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Էն, ինչ օրենքի տրամաբանության մեջ է, բոլոր այն տեղերում, որտեղ բնակելի թաղամասեր են, ու համայնքային հողի վրա կա ինքնակամ տուն, որոնք օրենքի տրամաբանության մեջ են, դրականով պետք է տալ, անցնել առաջ։ Երկար մտածելու բան չկա։ Սկզբունքն էդ ա»։