Հայաստան
Երևանում կներդրվեն համայնքային սոցիալական ծառայություններ
Կարևորելով սոցիալական ոլորտի տարբեր կառույցների, միջազգային և հասարակական կազմակերպությունների փորձը՝ փոխքաղաքապետ Ավինյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ հնարավոր կլինի գաղափարներն առավել իրատեսական ծրագրերի վերածել:
Կրակոցներ՝ Եղեգնաձորի քաղաքապետարանի մոտ. հայտնաբերվել է 20-ից ավելի պարկուճ
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կրակոցներ արձակած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
ՄԻՊ-ի դիրքորոշումը գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ծնողներին տուժող ճանաչելու հարցի վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն իրավական դիրքորոշում է ներկայացրել գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ծնողներին քրեական վարույթի շրջանակում տուժող ճանաչելու հարցի վերաբերյալ։
Ադրբեջանական շրջափակման հասցված աղետալի վնասը՝ Սարսանգի օրինակով. Արցախի ՏԿԵՆ
Առաջին նկարում Սարսանգի ջրամբարն է մինչև Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, իսկ երկրորդ նկարում ջրամբարի ներկայիս պատկերն է։
Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածին իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի ուղեկցությամբ դիտարկել է «Հյուսիս-հարավ» ծրագրի Տրանշ-3-ի` Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ընթացքը, որոնք ակտիվ փուլում են։