Հայաստան
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։
Հայաստանը կլիմայի փոփոխության նկատմամբ ամենախոցելի երկրներից է
Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը ՄԱԿ-ի քարտուղարության հրավերով գործուղվել է Նյու Յորք քաղաք՝ մասնակցելու միավորված ազգերի կազմակերպության անտառային հարցերով ֆորումի 18-րդ նստաշրջանին։ Կիրակոսյանը նստաշրջանի ընթացքում հանդես է եկել ելույթով՝ նախ շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի անտառների ֆորումի 18-րդ նստաշրջանի կազմակերպիչներին։
Հաղթանակ զբոսայգում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի
Մայիսի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ զբոսայգում՝ Մայր Հայաստանի արձանի հետնամասում գտնվող կանաչ գոտում տղամարդու դի կա:
Սյունիքի մարզպետարանում քննարկվել են Տեղի տարածքում հակառակորդի առաջխաղացման հետևանքները
Ներկայացնելով շրջայցի նպատակները՝ մարզպետը նշել է․ «Որպեսզի ճիշտ կառավարենք, բնակիչներն իրենք տեղերից պետք է բարձրաձայնեն խնդիրների մասին, իսկ մենք պարտավոր ենք տարբերակներ առաջարկել ու ձգտել լուծել դրանք»։
«Մեզ համար փակ դռներ չպետք է լինեն». Մանասյանը՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ մայիսի 10-ին Ստրասբուրգում քննարկել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի մի շարք հարցեր: