Հայաստան
ԼՂ Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք․ ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը։
Հունգարիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ փոխնախարարին
Մայիսի 12-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունգարիայի Հանրապետության դեսպան Աննա Մարիա Շիկոյին (նստավայրը՝ ք. Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Աննա Հակոբյանին և Սիլվանա Կոխ-Մեհրինին
Զրույց է ծավալվել դեմոկրատական երկրների խորհրդարաններում կանանց առաջնորդության և ծրագրերի իրականացման հարցերում մասնակցային մոտեցումների շուրջ:
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակում է Կութի ուղղությամբ, ականանետ է կիրառվում նաև Սոթքի հատվածում. ՀՀ ՊՆ
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ:
Առաջարկվել է հուշարձանային շենքերի դեպքում ընդունելի համարել թեթև կոնստրուկցիաներով լուծումները
Երևանում հուշարձան-շենքերի պահպանության խնդիրներն են քննարկվել Երևանի քաղաքապետարանում անցկացված ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի նիստում: Այն վարել են Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ու ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: