Հայաստան
Սևանից դուրս է բերվել 19 հատ ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչ
Իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրություններն ուղղարկվել են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին համապատասխան ընթացք տալու համար:
Ապարանում 3 անձի սպանության գործով մեղադրվողը հայտնաբերվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզերը ստացած տեղեկությունն իրացրին Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ: Մայիսի 24-ին, ժամը 18-ին, մայրաքաղաքի Բագրատունյաց փողոցում նրանք ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին անցած տարվա նոյեմբերից ոստիկանության Ապարանի բաժնի կողմից սպանության մեղադրանքով հետախուզվող 33-ամյա մի տղամարդու:
Սիրելի՛ շրջանավարտներ, հավատացեք, որ ամեն ինչ ձեր ձեռքերում է. Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը
Խելացի մարդիկ սովորում են ուրիշների սխալների վրա. նոր կյանքի ճանապարհին դուք նման օրինակների պակաս չեք ունենա: Փորձեք ձեւավորել ձեր ես-ը, փորձեք դառնալ ձեր լավագույն տարբերակը եւ չծուլանալ:
Ձեր ուզելը քիչ է, Նիկոլ Փաշինյանը չի ուզում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ից ՔՊ արտագաղթած Սերգեյ Բագրատյանը երեկ խորհրդարանի ամբիոնից հերթական ելույթն էր ունենում՝ նախկին «դժոխային» օրերի մասին, եւ արձանագրում, որ դրան հաջորդեց «փրկությունը»։
Շառաչուն ապտակ. արդարադատությունը մերժած դատավորը մերժվեց ՔՊ-ի կողմից. «Ժողովուրդ»
Դատավորի ընտրությունը շառաչուն ապտակ էր քծնանքի ճամփան բռնած ուժային կառույցների և դատական իշխանության բոլոր ներկայացուցիչների համար