Հայաստան
Սևան «Ազգային պարկ»-ի երկու մասնաճյուղերի տնօրենների գործն ուղարկվել է դատարան
Նախաքննությունն ավարտվել է, և 9 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթն ուղարկվել է դատարան:
Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Մայիսի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին:
«Ռուսաստանի գործողությունները պետք է լինեն շատ ավելի հասցեական». Տիգրան Աբրահամյան
Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԵԱՏՄ խորհրդի նիստում երեկվա հայտարարություններին, նա նշել է, թե այդ խոսքերից հետևում է, որ Մոսկվան, բացի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից, որևէ այլ պայմանավորվածություն չունի Ադրբեջանի հետ։
Այգեզարդում դանակահարությունը տեղի է ունեցել ոչ թե դպրոցի տարածքում, այլ բնակավայրի հուշարձանի մոտ. ՔԿ
Վնասվածքներ ստացած 22-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող։ Առողջական վիճակի պատճառով վերջինիս հետ դեռևս քննչական համապատասխան գործողություն չի իրականացվել, նա տեղափոխվել է Երևան քաղաքի բուժհաստատություններից մեկը՝ ստացիոնար բուժման:
Մեղավոր ենք, սխալ ենք, չենք կարողացել, փորձելու ենք էլի. Աղվան Վարդանյանը՝ իշխանափոխության մասին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր հայտարարել է, թե ընդդիմությունը կրկին փորձելու է հեռացնել իշխանությանը: