Հայաստան
Աշոտ Փաշինյանին առևանգելու գործի նախաքննությունն ավարտվել է. փաստաբան
Զոհված զինծառայողի մոր՝ Գայանե Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը հայտարարել է, թե նախաքննական մարմինն ավարտել ու դատարան է ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու առնչությամբ հարուցված գործը։
ԳՇ պետը մասնակցել է Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը
Մայիսի 29-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։
Թունավորումների 70 %-ի դեպքում օգտագործված սննդամթերքը եղել է հավի միսը. ՍԱՏՄ
թունավորման դեպքերի մոտ 90 տոկոսն արձանագրվում է հանրային սննդի կետերում, որտեղ կատարված ստուգումներով հայտնաբերվել են հիմնականում սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ և աշխատակիցների նախնական և պարբերական բժշկական զննության անհամապատասխանություններ,
Ցեղասպանության թանգարանի հիմնական ֆոնդում հաշվառված որևէ առարկա չի այրվել. ՔԿ
Նախաքննության ընթացքում հանցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Հայոց ցեղասպանության թանգարան ինսիտուտ»-ի ղեկավար, ինչպես նաև ֆոնդի պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձինք և աշխատակիցներ։
Երևանի հյուրանոցներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
Երևանի «Ռոյալ Պլազա» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում օտարերկրացի տղամարդու դի է հայտնաբերվել։ ՀՀ քննչական կոմիտեից Radar Armenia-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։