Հայաստան
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի հանդիպումը
Դուք հստակ արտահայտեցիք Հայաստանի Հանրապետության կառավարության, իշխանության տեսակետը, համաձայն որի՝ մենք ընդունում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նույնն ակնկալում Ադրբեջանից:
Ադրբեջանի նախագահը սպառնում է ուժի կիրառմամբ օկուպացնել ՀՀ ինքնիշխան նոր տարածքներ․ ՀՀ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ միջազգային մեխանիզմի շրջանակներում երկխոսություն սկսելու փոխարեն՝ Ադրբեջանի նախագահը վերջիններիս սպառնում է հաշվեհարդարով և քրեական հետապնդմամբ:
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Կապանի ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Աջափնյակում բացվել են մանկապարտեզի տասնամյակներով փակ, չօգտագործվող տարածքների դռները
Նախկինում 4 խմբով ու 100 սանով գործող նախակրթարանն արդեն այսօր կարող է ընդունել 12 խումբ՝ 360 երեխայի: Մանկապարտեզի վերանորոգման աշխատանքների հաջող ավարտից հետո այն այսուհետ իր սաներին կընդունի բարեկարգ, արդիական և ապահով պայմաններում։
Ադրբեջանական դիրքերի դիմաց ամրաշինական կառույցների ինժեներական աշխատանքներ չեն իրականացվել․ Արցախի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը, հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։